Մոսկվայի հյուսիս-արեւելքում երեք աղջիկ սպանել են իրենց հորը անձնական հակակրանքի պատճառով, նրանց մեղադրանք է առաջադրվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ Մոսկվա քաղաքի քննչական կոմիտեն։
2018 թվականի հուլիսի 27-ի երեկոյան Ալտուֆեւսկի խճուղու բնակելի տներից մեկի սանդուղքին հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի պարանոցի եւ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով։ Քննիչները քրեական գործ են հարուցել «Սպանություն» հոդվածով։
«Հաջորդ օրը հանցագործության կատարման կասկածանքով բերման են ենթարկվել նրա երեք՝ 17, 18, 19 տարեկան դուստրերը։ Հարցաքննության ընթացքում աղջիկները խոստովանել են մեղքը եւ պարզաբանել են, որ նրանց մոտ ձեւավորվել էր անձնական հակակրանք հոր նկատմամբ նրա կողմից երկար ժամանակ պատճառված բարոյական տանջանքների պատճառով»,-ասված է հաղորդագրությունում։





























