Եվրոպայից ներկրվող պողպատի մաքսատուրքերը կարող են հանվել, եթե ԵՄ-ի հետ առեւտրի շուրջ բանակցությունները հաջող ընթանան։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական հարցերով խորհրդական Լարրի Կուդլոուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Եթե գործարքը հաջող ընթանա, ապա այն կանցնի մի քանի փուլերով։ Չեմ կարծում՝ Եվրոպական միությունից պողպատի մաքսատուրքեր լինեն։ Չեմ կարծում՝ ավտոմեքենաների մաքսատուրքեր լինեն։ Չեմ ցանկանում առաջ ընկնել, բայց նախագահը նշել է․․․Դա քննարկվել է»,-ասել է Կուդլոուն։
Իր հերթին ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը նշել է, որ Եվրամիությունը պետք է իր շուկան բացի ԱՄՆ-ի գյուղատնտեսական ապրանքների համար:





























