Առեւտրային հարաբերությունների գործող միջազգային համակարգը չի աշխատում եւ մեղքի մեծ բաժինը Չինաստանին է պատկանում։ Այս մասին CNN-ի հետ հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Լոուրենս Կադլոուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արտասահմանյան պետությունների դեմ սահմանվող մաքսատուրքերի մասին հարցին՝ նա նշել է․ «Նրան բաժին է հասել առեւտրի ամբողջությամբ կոտրված միջազգային համակարգ։ Նա փորձում է այն շտկել»։
Նախագհի խորհրդականի խոսքով՝ ինքն էլ է սատարում մաքսատուրքերը, եթե դրանց համար «լավ հիմքեր կան, ինչպես Չինաստանի պարագայում»





























