Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Յոհանեսբուրգում (Հարավաֆրիկյան Հանրապետություն) ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում ունեցած հանդիպումներին կոչ է արել դաշինքի առաջնորդներին թույլ տալ Թուրքիային անդամակցել ԲՐԻԿՍ-ին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին։ «Ես ասացի, որ եթե դուք ընդունեք մեզ դաշինք, այն կսկսի կոչվել ԲՐԻԿՍԹ»,-հայտնել է Էրդողանը՝ հավելելով, որ ԲՐԻԿՍ-ի անդամները ջերմորեն ողջունել են այդ առաջարկը։
«Մենք այդ 5 երկրների հետ G20-ի կազմում ենք, ես կցանկանայի, որ նրանք քայլեր ձեռնարկեին մեզ ընդունելու համար, եւ մենք մեր տեղը զբաղեցնեինք ԲՐԻԿՍ-ում»,-ասել է նա։
ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովը տեղի է ունեցել հունիսի 26-ից 27-ը Յոհանեսբուրգում: Հանդիպման ընթացքում երկրների ղեկավարները ստորագրել են կազմակերպության տասը տարվա գործունեության արդյունքների ամփոփման Յոհանեսբուրգի հռչակագիրը:





























