Վերջին 3 տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի մասնավոր դպրոցներում նշանակալիորեն կրճատվել է Ռուսաստանից դպրոցականների թիվը, փոխանցում է The Telegraph-ը՝ վկայակոչելով Անկախ դպրոցների խորհրդի ուսումնասիրությունը։

Համաձայն ուսումնասիրության՝ 2015 թվականին բրիտանական մասնավոր դպրոցներում սովորել է ՌԴ 2795 քաղաքացի։ Այս տարվա ապրիլին նրանց թիվը կրճատվել է՝ հասնելով մինչեւ 1699-ի։

Պարբերականի փոխանցմամբ՝ այս միտումը կարող է կիբերհարձակումների, ընտրություններին միջամտելու եւ ԳՀՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր՝ Յուլիայի թունավորման մեջ Մոսկվայի հասցեին հնչող մեղադրանքների ֆոնին Բրիտանիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների վատթարացման հետեւանքով լինել։