Գանայի խորհրդարանի օրենսդիրները չեն կարողացել զսպել ծիծաղը, երբ նիստի ժամանակ գործընկերներից մեկը թվարկել է իր ընտրական շրջանի գյուղերի անվանումները:

Պատգամավոր Ջոն Ֆրիմպոնգը բարձրացրել է այդ գյուղերի էլեկտրաֆիկացման հարցը, սակայն գյուղերի անվանումները լսելուց հետո պատգամավորները ծիծաղի նոպայից չեն կարողացել ուշքի գալ, հաղորդում է BBC-ն:

Գանայի շատ բնակիչներ չէին լսել այդ գյուղերի մասին, մինչեւ խորհրդարանում դրանց մասին չհայտնեցին:

BBC-ի թղթակից Թոմաս Նաադիի խոսքով, նման անունները սովորաբար տրվել են գյուղերի առաջին բնակիչների կողմից իրենց կյանքի փորձի հիման վրա: