Մակեդոնիայի խորհրդարանը որոշել է երկրի անունը փոխելու եւ ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցելու հարցերով հանրաքվեի օրը: Հանրաքվեն կանցկացվի սեպտեմբերի 30-ին:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, խորհրդարանում 68 պատգամավորները քվեարկել են հետեւյալ հարցերի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու որոշման օգտին. «Դուք հավանությու՞ն եք տալիս ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցելուն եւ համաձայն եք Մակեդոնիայի եւ Հունաստանի միջեւ անվանափոխության մասին կնքված համաձայնագրի հետ»:
Հունիսին ՆԱՏՕ-ն Հունաստանի հետ երկրի անունը փոխելու մասին համաձայնագրից հետո Մակեդոնիային դաշինքին անդամակցելու մասին բանակցությունների հրավեր էր ուղարկել:





























