Հնդկաստանը քննարկում է ԱՄՆ-ից հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության NASAMS-2 նորագույն համակարգի ձեռքբերման հնարավորությունը մայրաքաղաքը օդային հարձակումներից, այդ թվում` անօդաչուների օգտագործմամբ, պաշտպանելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Times of India-ին:
Հնդկաստանի կառավարությանն առընթեր Պաշտպանական գնումների խորհուրդը պաշտպանության նախարար Նիրմալա Սիտարամանի նախագահությամբ, հավանություն է տվել ԱՄՆ-ից մոտ 1 մլրդ դոլար արժողությամբ NASAMS-2 համակարգի գնման անհրաժեշտությանը: Դա նշանակում է, որ Նյու Դելին կարող է ձեռքբերումը դիտարկել առանց մի քանի մասնակիցներով մրցույթ հայտարարելու:
«NASAMS-2-ը Վաշինգթոնի հակաօդային պաշտպանության մի մասն է, այս համակարգի հրթիռները տեղակայված են նաեւ ՆԱՏՕ-ի այլ երկրներում», - հիշեցնում է հրատարակությունը: «Բացի նրանցից, Իսրայելն ու Ռուսաստանը հրթիռային հարձակումներից պաշտպանվելու իրենց համակարգերն ունեն»:





























