Իսրայելը Եգիպտոսին թույլ է տվել Սինայի թերակղզի մտցնել երկու գումարտակ` մոտ 800 զինվոր: Բանակի ստորաբաժանումները պետք է կանխեն անկարգությունները Շարմ Էլ Շեյխում:

1979թ. Քեմփ Դեւիդի խաղաղ համաձայնագրերով Իսրայելը Եգիպտոսին վերադարձրեց Սինայի թերակղզին` կանոնավոր զորքեր չպահելու պայմանով: Եգիպտոսը Սինայում ուներ միայն ոստիկանական ուժեր: Համաձայնագրերի կատարմանը հետեւում են ՄԱԿ-ի խաղաղապահները, գրում է ՌԻԱ Նովոստին:

Իսրայելի իշխանություններն այս լուրին պաշտոնական մեկնաբանություն չեն տվել: Իսրայելում արգելվել են Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների հրապարակային մեկնաբանությունները:

Եգիպտոսում անցած շաբաթվանից տեղի են ունենում բողոքի զանգվածային ելույթներ` 82-ամյա նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականի պահանջով: Բախումներում զոհվել է 150 մարդ, 4 հազարը վիրավորվել են: Շարմ Էլ Շեյխում մոտ 160 հայ զբոսաշրջիկ կա: