Հայաստանը մնում է քաղաքական նորությունների մատակարար նախկին ԽՍՀՄ տարածքում։ Գարնան բուռն իրադարձություններից հետո սկսվել է երկրորդ գործողությունը։ Հնչեղ իրադարձություն դարձավ 1998-2008 թվականներին երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, որը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Խոսքը 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո բողոքի ցույցերի ճնշման մասին է, ընտրություններ, որոնցում հաղթել էր Քոչարյանի կողմից աջակցություն ստացած թեկնածուն՝ Սերժ Սարգսյանը։ Այս մասին RG-ում գրում է Արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահ Ֆյոդր Լուկյանովը։
Պետության նախկին ղեկավարի ձերբակալությունը նախադեպ է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ամբողջ հետխորհրդային տարածքի համար։ Ռուսաստանում, սակայն, գրեթե ավելի մեծ արձագանք ստացավ նույն գործով ներգրավված մեկ այլ մարդու՝ ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի նախկին ղեկավար, այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելը: Ռազմական դաշինքում ամենաբարձր պաշտոնը զբաղեցնող անձին մեղադրանքի առաջադրումը ստիպեց մի շարք մեկնաբանների խոսել Նիկոլ Փաշինյանի կառավարության կանխամտածված հակառուսական դեմարշի մասին, նրա առնչությամբ առանց այդ էլ կասկածներ կան Ռուսաստանի հետ դաշնակցային կապերին հանձնառության առնչությամբ։
Այնուամենայնիվ, Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները բացառապես Արեւմուտքի եւ Ռուսաստանի դիմակայության տեսակետից դիտարկելը, ինչպես դա սովոր են անել վերլուծաբանների մեծ մասը նախորդ տարիներին, նշանակում է պարզեցնել պատկերը:
Հայաստանն օրինակ է, թե ինչպես են զարգացման համաշխարհային միտումներն ի հայտ գալիս, մեղմ ասած, ոչ կենտրոնական երկրներում:
Համատարած միտումը ներքին իրավիճակի գերակայությունն է արտաքինի նկատմամբ: Հանրության մեջ տրամադրությունների փոփոխությունները, նրանց դժգոհություններն իշխող համակարգից քաղաքական գործիչներին փոփոխությունների անհրաժեշտության առաջ են կանգնեցնում, եթե նրանք դա անել ի վիճակի չեն՝ ալիքը նոր ուժերի է բերում։ Պատրաստ են նրանք իրականացնել ողջամիտ պատասխանատու քաղաքականությո՞ւն, թե՞ ոչ՝ ոչ մի դեր չի խաղում, մարդկանց պարզապես ձգում են նոր մարդիկ եւ կարգախոսները։ Այդ համատեքստում պետք է դիտարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, չնայած նրանք լրիվ տարբեր մասշտաբների են:
Նոր ուժերի համար կարեւորը քաղաքացիներին ցույց տալն է, որ իրենք իսկապես կարող են արձագանքել ներքեւից եկող պահանջներին: Եթե ոչ, ապա աջակցությունն արագ նվազում է։ Եթե այո, այսինքն՝ իրականացվող կուրսը կատարում է խոստումները, նույնիսկ ամենաջախջախիչ հարձակումը անարդյունք կարող է լինել։ Ինչ էլ լինի, նոր ալիքի քաղաքական գործիչների հասցեատերը մեկն է՝ սեփական ընտրողը, եւ նա ուշադրություն չի դարձնում այն բանին, որ իր գործողությունները ազդում են միջազգային հարաբերությունների վրա։ Թրամփը ակնառու օրինակ է։
ՀԱՊԿ գործող քարտուղարի նկատմամբ դատական հետապնդումը Ռուսաստանում ընկալվում է որպես վիրավորական եւ ցուցադրական քայլ, հնարավոր է՝ անգամ արտաքին ուժերի կողմից դրդված: Երեւանում այդ որոշումը կայացնողները եթե անգամ մտածել են դրա միջազգային հետեւանքների մասին, ապա ամենավերջում: Կոռուպցիայի դեմ պայքարը, որը եղել է Փաշինյանի աջակիցների գլխավոր կարգախոսը, եւ հաստատված քաղաքական կլանների ազդեցությունից ազատվելը «հեղափոխական» իշխանության առաջնահերթությունն է: Երբ ղեկավարն իշխանության է գալիս փողոցային ցույցերի արդյունքում, նրան անհրաժեշտ են իր վճռականության ապացույցներ: Եվ «կողմնակի վնասները», ինչպես ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, ուշադրության չեն առնվում։
Իհարկե, ամեն ինչ տեղի է ունենում վակուումում եւ չունի նախապատմություն, ուստի կարելի է խոսել արեւմտյան ազդեցության մասին, բայց ոչ այն իմաստով, որն ընդունված է տեսնել։ Հայաստանի ժամանակակից դինամիկան ամբողջությամբ ներքին զարգացումների արդյունք է։ Բայց այդ զարգացումը բնութագրվել է տարատեսակ գործոններով, այդ թվում՝ շատ կարեւոր արեւմտյանով։
Խորհրդային Միության փլուզումը նոր անկախ պետություններում իշխանության բերեց կա՛մ նախկին կոմունիստական քրմերին, որոնք հընթացս գունափոխվեցին «ազգի հայրերի», կա՛մ թիկունքում բավականին ուժեղ դպրոց ունեցող ինտելեկտուալներին: Սակայն այնուհետեւ տեղի ունեցավ բնական փոխատեղում՝ ինտելեկտուալները ստվերում մնացին, իսկ մտավորականության շարքերում նրանց կողմնակից ընտրողները վայրի կապիտալիզմի պայմաններում կա՛մ լյումպենացան, կա՛մ ուղեւորվեցին ավելի բարեկեցիկ երկրներ՝ իրենց կարողություններն ու հմտությունները վաճառելու:
Սերունդը, որի հետ ընդունված է կապել «գունավոր հեղափոխությունները», ժամանակի ծնունդն է, երբ երիտասարդ քաղաքական էլիտաների ձեւավորմանը Արեւմուտքն ակտիվորեն նպաստում էր ժողովդավարության զարգացմանն օգնելու բազմաթիվ ծրագրերի միջոցով: Դրանք իրականացվում էին արագացված ռեժիմում եւ ըստ պարցեցված սխեմաների: Սա լույս աշխարհ բերեց քաղաքական ակտիվիստների կոհորտային, որոնք մերժում էին ամեն ինչ, ինչ եղել էր իրենցից առաջ, եւ գործելով անվիճելի կարգախոսների լրակազմով՝ նույն կոռուպցիայի, ժողովրդավարության, ազատության, քաղաքացիական հասրակության մասին եւ այլն: Եվ, իհարկե, չափից ավելի ընդգծում հակակայսերական պաթոսը, քանի որ 2000-ականներին եւ 2010-ականների առաջին կեսին արեւմտյան ինստիտուտները էքսպանսիայի փուլում էին եւ հաճույքով էին աջակցում հակառուսական արարքները:
Հիմա իրավիճակը կրկին փոխվել է: Արեւմուտքը դրա ժամանակը չունի՝ չափից ավելի շատ են սեփական եւ ծայրահեղ սուր խնդիրները: Էքսպանսիան հետաձգված է: Սակայն վաղուց հիմնադրված փոփոխությունները շարունակվում են: Եվ կարգախոսների այն նույն լրակազմերը բարեփոխիչների զինանոցում են մնում արդեն ինքնաբերաբար՝ առանց դրսից հատուկ փորձի, առավել եւս՝ որ շատ հետխորհրդային երկրներում քաղաքական մոդելներն իրենց սպառել են: Սակայն հեղափոխականների հաջորդ շարասյան պրոֆեսիոնալիզմի եւ իրողությունները հասկանալու մակարդակը ավելի բարձր չէ, քան նախորդինն էր, իսկ արտաքին ենթատեքստը արմատապես այլ է՝ անհետացել են ինչ-որ մեկի պայծառ ապագահին ինտեգրվելու հեռանկարները: Իսկ ներքին կուտակված խնդիրները հազիվ թե հաջողվի լուծել հեծելազորային հարձակման մեթոդով:
Դաշնակիցների հետ հարաբերություններում Հայաստանի օգտին ճարպիկ խաղերն ակնհայտորեն չեն անցնի: Աճող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում նման բանով զբաղվելը նշանակում է կրակի հետ խաղալ՝ որքան էլ ծանրակշիռ լինեն գեներալ Խաչատուրովին ներկայացվող պահանջները: Եվ այն փաստը, որ Երեւանի գործողություններում իրականում ոչ մի հակառուսական ենթատեքստ կամ դաշնակիցների դեմ դեմարշ անելու ցանկություն չկա պարտադիր չէ, որ արդյունքում մեղմացուցիչ հանգամանք դիտվի: Ինչպես ռուսական ասացվածքն է ասում, պարզությունը երբեմն գողությունից վատ է:





























