85 տարեկանում մահացել է ՌԴ վաստակավոր դերասան Յուրի Մարտինովը։ Այս մասին հինշաբթի հայտնել են Կինոդերասանի պետական թատրոնը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Մարտինովը Կինոդերասանի պետական թատրոնում ծառայել է ավելի քան 50 տարի։

Դերասանը խաղացել է ավելի քան 120 ֆիլմերում, որոնց շարքում՝ «Դաժան ռոմանս», «Կայարան երկուսի համար», «Ստվերներն անհետանում են կեսօրին», «ճակատագիր», «Սերժանտները», «Նա 19 տարեկան էր», «Ազատագրում», «Վայրի մեղր» եւ այլն։