Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետական այցով սեպտեմբերի 28-29-ը Գերմանիայում կլինի: Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախագահի մամլո խոսնակը, հաղորդում է Reuters-ը:
Նա, միաժամանակ, հրաժարվել է հաղորդել, արդյո՞ք այցի շրջանակում Էրդողանը կհանդիպի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Հիշեցնենք, որ տարեսկզբին Գերմանիայի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները հայտնել էին, որ ջանքեր կգործադրեն՝ երկու երկրների հարաբերությունները բարելավելու համար:




























