Բրիտանական թանգարանը մտադիր է Իրաքին վերադարձնել 8 հատ 5000 տարեկան արտեֆակտներ, որոնք առեւանգվել եւ երկրից տարվել էին 2003-ին ԱՄՆ-ի ներխուժումից հետո, հաղորդում է AP-ն:

Իրերի թվում են սեպագիր արձանագրություններով կավե կոներ եւ ցլի դրոշ, որոնք բրիտանական ոստիկանության կողմից 2003 թվականին հայտնաբերվել էին լոնդոնցի արտդիլերի մոտ:

Ոստիկանությունը իրերը թանգարան է փոխանցել, որտեղ փորձագետները պարզել են, որ դրանք Իրաքի հարավի Թելո տաճարից են:

Թանգարանը մտադիր է արտեֆակտները Իրաքին հանձնել օգոստոսի 10-ի արարողության ժամանակ:

Իրաքի դեսպան Սալիհ Հուսեյն Ալին հայտարարության մեջ շնորհակալություն է հայտնել թանգարանի աշխատակիցներին «թալանված հնությունները հայտնաբերելու եւ Իրաքին վերադարձնելու գործընթացում նրանց բացառիկ ջանքերի համար »:

Բազմաթիվ արտեֆակտներ անհետացել էին 2003-ի պատերազմի ընթացքում եւ դրանից հետո: