ՌԴ Հյուսիսային օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազում պարզում են փետրվարի 1-ին տեղի ունեցած ավտովթարի հանգամանքները, որի հետեւանքով մահացել էր 4 տարեկան մի երեխա: Արդեն պարզվել է, որ վթարի մեղավորը տեղի դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ է, ով որոշել էր զբոսնել ընկերոջ արտասահմանյան ավտոմեքենայով:

BMW-ն դուրս է եկել հանդիպակած ուղի, որտեղ չի կարողացել կառավարել մեքենան եւ վրաերթի է ենթարկել փողոցն անցնող երկու կանանց՝ երեխայի հետ: 4-ամյա երեխան տեղում մահացել է, իսկ կանանց շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: BMW-ն դեպքի վայրից դիմել է փախուստի:

Մեքենան շատ արագ հայտնաբերվել է հենց նույն շրջանում՝ առանց վարորդի: Մի քանի ժամ անց ձերբակալվել է նաեւ 10-րդ դասարանցի վարորդը: