Հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով, 2011 թվականի  փետրվարի 1-ի ժամը 21:00-ի դրությամբ փակ է միայն Սելիմի լեռնանցքը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից։ Ինչ վերաբերում է  հանրապետության մնացած` միջպետական եւ հանրապետական նշանակության  ճանապարհներին, ապա դրանք, ըստ նախարարության տվյալների, բաց են եւ երթեւեկելի:

Նշենք, որ երեկ՝ փետրվարի 1-ին տեղացած առատ ձյունը անհրմարություններ էր առաջացրել նաեւ մայրաքաղաքում։ Երթեւեկության եւ հետիոտնի համար հնարավոր անհարմարությունները վերացնելու նպատակով վաղ առավոտից մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթանում են փողոցների եւ մայթերի մաքրման աշխատանքներ: Դրանցում ներգրավված են ձյան մաքրման համար նախատեսված 270 միավոր  հատուկ տեխնիկայից 35-ը` այդ թվում ինչպես ձյուն մաքրող, այնպես էլ աղ եւ ավազ ցանող մեքենաներ: Անհրաժեշտության դեպքում կավելացվի հատուկ տեխնիկայի քանակը:

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում պահեստավորված է անհրաժեշտ քանակության աղ եւ ավազ (1300 տոննա աղ, 2200 խմ ավազ): Նշված քանակությունն անընդհատ լրացվում է: