Մահացել է «Դոմոդեդովո» օդանավակայանում հունվարի 24-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերից եւս մեկը, այսկերպ զոհերի թիվը հասել է 36-ի:

«Բուրդենկոյի անվան հիվանդանոցում մահացել է ահաբեկչությունից տուժածներից եւս մեկը, ով գտնվում էր ծանր վիճակում»,- «Ինտերֆաքսին» ասել է  Ռուսաստանի առողջապահոթյան նախարարության ներկայացուցիչը:

Ահաբեկչությունից տուժածներից Բուրդենկոյի անվան հիվանդանոց էին տեղափոխել երեք անձի, նախարարությունը չի հստակեցրել մահացածի անունը: Այդ օրը հիվանդանոցներ էին տեղափոխվել 116 մարդ:

«Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչությունը տեղի էր ունեցել հունվարի 24-ին: Նախնական տվյալներով, մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել էր իրեն միջազգային չվերթների սպասասրահում:

Հունվարի 29-ին քննչական կոմիտեն հայտնել է ահաբեկչության բացահայտման մասին, ըստ որի ահաբեկիչը Հյուսիսային Կովկասի 20-ամյա բնակիչ է: Հունվարի 31-ին հայտնի է դարձել, որ մեղսակցության համար ձերբակալվել են դաղստանցի Իբրահիմհալիլ Դաուդովի ավազակախմբի անդամները: