ԱՄՆ ավելի քան 30 նահանգներում ուժեղ ձյուն եւ մերկասառույց է: Վատ եղանակի պատճառով երեկ եւ այսօր չեղյալ են հայտարարվել ավելի քան 10 հազար չվերթներ: Ուժեղ քամին պոկել էլեկտրականության հոսանքագծերը՝ առանց էլեկտրականության թողնելով մոտ 100 հազար սպառողների՝ Թեքսաս, Լուիզիանա, Արքանզաս, Միսսուրի, Քենթուքի, Ինդիանա, Իլլինոյս եւ Օհայո նահանգներում:
Իլլինոյսի Չիկագո քաղաքում վերջին 12 տարում առաջին անգամ ձյան եւ սառնամանիքների պատճառով չեղյալ են հայտարարվել դպրոցական պարապմունքները: Միսսուրի, Օկլահոմա, Իլլինոյս եւ Վիսնկոնսին ահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել, մարդկանց օգնություն ցուցաբերելու համար օգտագործվում են Ազգային գվարդիայի ուժերը: Միսսուրիում լիովին փակվել դաշնային ավտոմայրուղին:
Ֆլորիդայում, Ջորջիայում եւ Ալաբամայում տորնադոյի նախազգուշացում է արվել:
Օդերեւութաբանների կանխատեսումներով, ցիկլոնը դեռ կպակհպանվի առնվազն երեք օր:





























