Վրաերթի ենթարկված 89-ամյա քաղաքացին հիվանդանոցում մահացել է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 11-ին ժամը 11.00-ին Երեւանի Շիրակի փողոցում «Միցուբիշի» բեռնատար ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 89-ամյա Շահեն Բալուղյանին: Տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Կատարվում է քննություն։




























