2010-ի պետական բյուջեով 120 մլն դրամ է հատկացվել «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրին, ինչը նշանակում է, որ պետք է բացառվեր վճարունակ ծնողներից դասագրքի արժեքի 10 տոկոս հավելավճարի գանձումը:
Այս առնչությամբ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը Երեւանի քաղաքապետին եւ բոլոր մարզպետերին դիմել է նամակով, առաջարկելով մոնիթորինգ անցկացնել իրենց ենթակայության տակ գտնվող դպրոցներում՝ ստուգելու համար այդ դրույթի իրականացումը:
«Խնդրում եմ հատկապես ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ 2010-2011 ուստարում պետք է բացառվեր վճարունակ ծնողներից դասագրքի արժեքի 10 տոկոս հավելավճարի գանձումը, որը նախորդ տարիներին դպրոցներին թույլատրվում էր` սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի գումարը հայթայթելու նպատակով:
Խնդրում եմ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` 10-օրյա ժամկետում Ձեր ստորագրությամբ ներկայացնել մոնիթորինգի արդյունքները»,- ասված է Բախշյանի նամակում:




























