Դանիայի շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը հավանություն է տվել Գերմանիայի սահմանի երկայնքով պատնեշի կառուցմանը, հայտնում է Deutsche Welle-ն:

Միջոցառումը նախատեսված է խոզերի աֆրիկական ժանտախտի տարածման կանխման համար, որը փոխանցում են վայրի վարազները:

Ծրագրվում է շինարարությունն ավարտել 2019 թվականի վերջին: