Ավստրիայի ոստիկանության մոտ 300 աշախատակիցներ կապահովեն Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Կնայսլի հարսանիքի անվտանգությունը, հայտնում է Kronen Zeitung պարբերականը:

Պարբերականի տեղեկություններով՝ հանդիսավոր միջոցառման ժամանակ ոստիկանության հետ միասին անտանգության համար պատասխանատու կլինեն «Կոբրա» հատուկ ստորաբաժանման 50 աշխատակիցներ: Դրանից բացի, ռեստորանի շուրջ տարածքը, որտեղ տեղի է ունենալու հարսանիքը, եւ հարակից ճանապարհները մի քանի ժամով երթեւեկության համար փակ կլինեն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Kurier պարբերականը, ռեստորանի անվտանգությունը, որտեղ անցկացվելու է ամուսնության արարողությունը, այս օրերի թիվ մեկ թեման է: