Մեծ Բրիտանիայի պատմության խոշորագույն Queen Elizabethմեջ ավիակիրը շաբաթ կսկսի իր առաջին ուղեւորությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով բրիտանական պաշտպանության նախարարության հաղորդագրությանը:

«Queen Elizabeth-ը մեր ազգային ուժի ճշմարիտ վկայությունն է եւ ողջ երկիրը կարող է հպարտանալ մեր ճարտարագիտական վարպետության եւ միջազգային հավակնությունների այս փայլուն խորհրդանիշով, երբ նավը նավահանգստից դուրս է գալիս միջազգային ասպարեզ», - ասվում է պաշտպանության նախարար Գեվին Ուիլյամսոնի հաղորդագրության մեջ:

Նա նշել է, որ ավիակրի առաջին ուղեւորությունը կոչված է ամրապնդել ԱՄՆ զինված ուժերի հետ հարաբերությունները:

Queen Elizabeth-ը, որի կառուցումը 3 միլիարդ ֆունտ է, լիարժեք ծառայության կանցնի 2021 թվականին: