Վրացական սահմանապահ ոստիկանության եւ ադրբեջանական «Թուրան» ֆուտբոլային ակումբի միջեւ միջադեպ է եղել: Թիմն ավտոբուսով վերադառնում էր Թուրքիայում անցկացրած հավաքներից Վրաստանի տարածքով:

Անհայտ պատճառներով ֆուտբոլիստներին պահել են չորս ժամ, ստիպել խոշոր տուգանք վճարել, իսկ Թովուզի թիմի ղեկավար Իման Հասանովին եւ մեքենայի վարորդ Գյունդուզ Հասիմովին սպառնացել են ձերբակալել, գրում է aze.az-ը:

Ադրբեջանական ֆուտբոլիստների խոսքով, իրենց թիմին վրացական սահմանում «ահաբեկչական խումբ» են անվանել: Տուգանքի վճարումից հետո թիմին թույլատրել են անցնել սահմանը: