Շվեյցարիայում բժիշկ-թերապեւտը մոտ երեսուն տարվա ընթացքում բռնաբարել է հոգեկան եւ ֆիզիկական շեղումներով դեռահասների: Այլասերվածի զոհերի մեջ անգամ նորածիններ են եղել: Զոհերի թիվն անցել է հարյուրից:

Բերն կանտոնի Օբերլանդ շրջանի 54-ամյա բնակիչը խոստովանել է, որ տարիների ընթացքում գայթակղել է մանկատների սաներին, որտեղ բժիշկ է աշխատել: 30 տարում նա գայթակղել է 122 երեխայի: Կասկածյալին մեղադրում են սեռական բնույթի 114 դեպքի եւ ոտնձգության 8 դրվագներում:

1982-ից մանկապիղծն աշխատել է սոցիալական ոլորտի 9 հաստատություններում, անգամ Գերմանիայի տարածքում: Հետաքննությունը սկսվել է, երբ նրա դեմ բողոք են ներկայացրել զոհերից երկուսը: Ներկայումս ոստիկանությունն անգամ լուսանկարներ եւ տեսագրություններ ունի:Մանկապիղծին ձերբակալել են 2010թ. ապրիլին, եւ նա դրանից հետո ակտիվորեն համագործակցել է իրավապահների հետ:

Մանկապիղծի բոլոր զոհերն ունեցել են հոգեկան կամ ֆիզիկական շեղումներ: