Թուրքական շինարարական Kona Georgia ընկերությունսկսել է 24 հարկանի բնակելի համալիրի կառուցումը Բաթումիում, որի արժեքը 8 մլն դոլար է:
Նախատեսվում է, որ շինարարությունը կավարտվի 2012-ին: Աջարիայի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության տվյալներով, բնակարանների 15 տոկոսը անվարձահատույց կտրվի Բաթումիի քաղաքապետարանին: Բացի այդ, Վրաստանի ղեկավարության համաձայնությամբ, թուրքական կողմը Աջարիայում, որտեղ վրացի բնակչության զգալի մասը մահմեդականներ են, նոր մզկիթ կառուցել:
Վրաստանի հասարակությունը միանշանակ չի ընդունել Աջարիայում նոր մզկիթ կառուցելու լուրը, ուստի նախօրեին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ մերժել Աջարիայի մահմեդականներին եւ չկառուցել նրանց համար մզկիթ, կնշանակեր խնդրել նրանց հեռանալ Վրաստանից եւ հայտարարել, որ մահմեդականները տեղ չունեն Վրաստանում:
Նշենք, որ Թուրքիայի եւ Վրաստանի կառավարությունները համաձայնության են եկել, որ Վրաստանում Թուրքիան կվերականգնի 3 եւ կկառուցի 1 մզկիթ, որի թիվաց Թուրքիայի տարածքում վրացական կողմը կվերականգնի 4 վրացական վանքեր:




























