Թերթը զրուցել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ։ Ներկայացնում ենք մի հատված զրույցից։
Երեկ հայաստանյան թերթերից մեկը հրապարակել էր տեղեկություն այն մասին, թե Ռուսաստանի «Միաբանություն» ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը հայտարարել է, որ ՌԴ-ում հարուցված թմրաբիզնեսի քրեական գործերով անցնում եք նաեւ Դուք: Թերթի այն հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում այդ հայտարարությանը, Դուք ասել եք. «Դե, որ ասում ա, ուրեմն ճիշտ ա ասում, էլի»: Պարոն Խաչատրյան, ավելացնելու բան ունե՞ք:
Նման խոսք չի եղել, որ ես ասեմ նման բան կա: Ընդհակառակը, մեկը ինձ ասել է, որ նման խոսակցություններ կան, ես ասել եմ` ով է եղել այդ խեղկատակը, որ նման բան է ասել: Ինձ ասացին, որ ասողը, իսկապես խեղկատակ է, նաեւ հարցրեցին, թե ես պատրա՞ստ եմ դրան դատի տալու, ասել եմ` այո, պատրաստ եմ: Ես ձեզ հիմա ասում եմ, որ դա հերյուրանք է, եւ եթե թերթը ունի այդ հնարավորությունը, կարող եք գրել, իմ կողմից ներկայացնել, որ դա հերյուրանք է:
Այսինքն` Դուք պատրաստվում եք դատի տալ Ձեր բարի համբավը արատավորողին եւ պայքարել դատական ատյանների միջոցով:
Բա ո՞նց չեմ պատրաստ, դրա հերը անիծած: Ասում ա` բա պատրաստ չե՞մ: Բա ես Մոսկվա, թմրաբիզնես, չգիտեմ` բա դրա հետ ես ի՞նչ կապ ունեմ:
Ինչո՞վ եք պայմանավորում այս բարձրացված աղմուկը. Ձեր բարի համբավը արատավորելու միտում տեսնո՞ւմ եք:
Բա էլ ուրիշ ի՞նչ կա, էտ ա: Այդ անասունը գիտի, որ ո՛չ ինձ ճանաչում է, ո՛չ էլ ես Մոսկվայում ընդհանրապես գործողություն կատարած չկամ, երբեւ է: Հասկանում եք, որ նա ոչ մի կերպ չի կարող դա հիմնավորի, էտ հայվանը: Պռոստը խայտառակում է մարդուն. սա է խնդիրը:
Իսկ Դուք փորձե՞լ եք անձամբ Ձեր հարաբերությունները Սմբատ Կարախանյանի հետ պարզել:
Բա ոնց չեմ փորձել: Բա, եթե համարը տաք, գոնե մի տվյալ տաք, ես նրա հետ ոչ թե կկապվեմ, այլ հերը կանիծեմ Մոսկվայում:





























