Կահիրեի կենտրոնում՝ Թահրիրի հրապարակում փետրվարի 3-ին տեղի ունեցած կրակոցների արդյունքում հինգ մարդ զոհվել, 15-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Հեռուստատեսության կադրերում երեւում է, թե ինչպես են երիտասարդները կամրջի վրայով քարշ տալիս տուժածներին եւ սպանվածներին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Ցուցարարների խոսքով, ինքնաձիգերով զինված խումբը լուսաբացին ներխուժել է հրապարակ եւ սկսել կրակել առավոտյան աղոթք անող մարդկանց վրա։ Հաղորդվում է, որ այս կերպ վարվել են նախագահ Հոսնի Մուբարաքի կողմնակիցները։ Որոշ տվյալներով, դրանք դիպուկահարներ են եղել։
Կրակոցները շարունակվել են գրեթե կես ժամ։ Ներկայումս վիճակը հանդարտվել է։
Եգիպտոսում ներքաղաքական անկայուն վիճակը շարունակվում է արդեն 10 օր։





























