Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումներով Մուշեղ Թումասյանն ազատվել է  էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն, իսկ Վահե Դանիելյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետի մեկ այլ որոշմամբ Գարեգին Մելքոնյանն ազատվել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առեւտրական ներկայացուցչի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Վարչապետի որոշումով Գարեգին Մելքոնյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ։