Ադրբեջանական բանակի զինվորը սպանել է իր ծառայակցին։ Դեպքը տեղի է ունեցել Նախիջեւանում։
Ժամկետային զինծառայող Գայբալ Ալի օղլու Մագերամովին պատկանող ինքնաձիգից կատարված կրակոցի արդյունքում վախճանվել է Ջամալ Էտիբար օղլու Աբասովը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի տեղակալի խոսքով, միջադեպը տեղի է ունեցել զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով։
Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։





























