Սիրիայում հեղափոխություն իրագործելու գործընթացում գործի են դրվել Facebook եւ Twitter սոցիալական ցանցերը։ Facebook-ի ամենահայտնի՝ «Զայրույթի օրվա» էջում, գրանցվել են 13 հազար մարդիկ։
Ինտերնետ օգտագործողներին փետրվարի 4-ին հրավիրվել են Սիրիայի խորհրդարանի շենքի մոտ, որպեսզի բողոք արտահայտեն «ավտորիտար ոճի ղեկավարման», կոռուպցիայի, աղքատության դեմ:
Նշենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ երկրում մոտ ժամանակներս արմատական փոփոխություններ կիրականացվեն։





























