«Լիթֆոնդ» աճուրդային տանը սեպտեմբերի 26-ին վաճառքի կհանվի Վիկտոր Ցոյի անձնագիրը, իր ընկերների հեռախոսահամարներով նոթատետրը եւ իր երկու երգերի տեքստերով ձեռագիրը, փոխանցում է «Մեդուզա»-ն:
Ինչպես Life-ին պատմել է իրերի տերը, 1980-ական թվականներին նա ապրում էր Ռուբինշտեյնի փողոցի վրա գտնվող Լենինգրադյան ռոք ակումբի կողքին: Նա անձամբ ծանոթ էր Ցոյին, մի օր երաժիշտը մոռացել էր ձեռագրերն ու նոթատետրը: Դրանք ընկել էին սառնարանի հետեւը եւ գտնվել էին միայն 7 տարի անց՝ արդեն Ցոյի մահից հետո: Թե ինչպես էր իր մոտ հայտնվել Ցոյի անձնագիրը, տղամարդը չի նշել:
Իսկզբանե իրերի տերը վաճառքի մասին հայտարարությունը տեղադրել էր Avito կայքում, սակայն մեկ օր անց հանել էր այն՝ պայմանագիր կնքելով աճուրդի տան հետ:
Երաժշտի անձնագրի մեկնարկային գինն աճուրդում 2.5 մլն ռուբլի է, նոթատետրինը՝ 500 հազար ռուբլի: Երգերի բառերի տեքստերով ձեռագրերինը՝ յուրաքանչյուրը 250 հազար ռուբլի:





























