Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի մասնագետների կողմից մշակված տեխնիկական միջոցները թույլ են տալիս մեծ բարձրության վրա փոքրիկ անօդաչուների հայտնաբերել:

«Մեր տեխնիկական միջոցները թույլ են տալիս մեծ հեռավորության վրա հայտնաբերել փոքրիկ թռչող սարքերը: Խոսքը տարբեր դասի անօդաչուների մասին է, որն օգտագործում է հակառակորդը», - NEWS.am-ի հետ զրույցում նշեց գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Մհեր Մարկոսյանը:

«Նրանք փոխանցում են թռչող օբյեկտների կոորդինատները, որոնց հիման վրա համապատասխան որոշումներ են կայացվում», - ասաց Մարկոսյանը:

Նրա խոսքով, հայրենական տեխնիկան նման սարքերից տարբերվում է  «լուծումներով եւ գներով»:

 «Մենք արդեն ստացել ենք պատվերներ. այդ համակարգերը նպատակային են օգտագործվում», - ասաց փորձագետը:

Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը մշակում է այնպիսի արտադրանք, որը կարող է կիրառվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ պաշտպանական բնագավառներում: Դրանք, մասնավորապես, տարբեր լոկացիոն սարքավորումներ են, ինչպես նաեւ ջերմաստիճանի, ճնշման, ծխի եւ այլ սենսորներ: «Մեր արտադրանքը գովազդի կարիք չունի», - ընդգծեց Մարկոսյանը: