Գերմանիայի տարածքում մեկ տարի ժամկետով պարտադիր ծառայությունը կօգներ փախստականներին ավելի լավ ինտեգրվել գերմանական հասարակությանը: Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Funke լրատվական խմբին հայտարարել է իշխող Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) գլխավոր քարտուղար, Աննեգրետ Քրամփ-Կարենբաուերը: Միեւնույն ժամանակ, քաղաքական գործիչը չի պարզաբանել, թե արդյոք նա այլընտրանքային, թե, զինվորական ծառայությունն ի նկատի ունի:
«Եթե փախստականները կամավոր կամ հարկադիր կերպով անցնեն նման ծառայության, ապա դա կնպաստի պետական գործերին եւ հասարակությանը նրանց ինտեգրմանը», - նշել է նա: Բացի այդ, նրա խոսքով, դա կբարձրացներ հասարակության մեջ նրանց հեղինակությունը:
«Նրանք կարծում են, որ նման ծառայությունը արդիական է ոչ միայն գերմանացի քաղաքացիների, այլեւ փախստականների, ինչպես նաեւ ապաստան հայցողների համար, որոնք չափահաս են դարձել եւ բնակվում են Գերմանիայում», - ասել է քաղաքական գործիչը:





























