Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցում մանկապղծությունը ցանկացած գնով արմատախիլ կարվի: Այս խնդրին նա անդրադարձել է Իռլանդիայի պաշտոնական շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ուր ժամանել էր շաբաթ առաքելական այցով, որը նվիրված էր Դուբլինում անցկացվող  IX Համաշխարհային ընտանեկան հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես հաստատում եմ խնդիրը եւ խոստանում եմ ավելին անել, որպեսզի արմատախիլ անեմ եկեղեցուց այս աղետը», - ասել է նա:

Հռոմի կաթոլիկ եկեղեցում մանկապղծության հետ կապված սկանդալը առաջացել էր Ֆրանցիսկոսի նախորդի՝ Հռոմի պապ Բենեդիկտ XVI պապի ժամանակ եւ ենթադրվում է, որ 2013-ին նրա հրաժարականի պատճառ էր դարձել: