Այն մարդը, որը որոշել է վաճառել Վիկտոր Ցոյի խորհրդային անձնագիրը, պարզապես ցանկանում է գումար աշխատել եւ այս ամբողջ պատմությունը մաքուր բլեֆ է, շաբաթ հաղորդել է երաժշտի հայր Ռոբերտ Ցոյը, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ Avito կայքում հայտնվել էր Վիկտոր Ցոյի անձնագի եւ մի քանի այլ անձնական իրերի վաճառքի մասին հայտարարություն: Սեփականատերը դրանք գնահատել էր 3.5 միլիոն ռուբլի, սակայն ավելի ուշ  հեռացրել էր հայտարարությունը:

«Ես կարծում եմ անձնագրի հետ կապված այս ամբողջ պատմությունը մաքուր բլեֆ է: Այսքան տարի անձնագիրը չկար եւ հանկարծ հայտնվեց: Պարզապես մարդը որոշել է փող աշխատել», — ասել է Ցոյը: