Ամերիկուհի Ռեջխան Լազոյը, որից սահմանային վերահսկողության կետի աշխատակիցները վերցրել էին սմարթֆոնը եւ դրանից ներբեռնել ամբողջ տեղեկատվությունը, ԱՄՆ-ի մաքսային եւ սահմանային վերահսկողության ծառայության դեմ հայց է ներկայացրել դատարան, գրում է BBC-ն:
Հայցադիմումում նշվում է, որ իր կրոնական հավատալիքներից ելնելով՝ նա հրաժարվել է սահմանային վերահսկողության կետի աշխատակիցներին իր հեռախոսի հասանելիությունը տրամադրել, որտեղ պահպանվում էին նրա մերկ լուսանկարները:
Կնոջ փաստաբանները նշում են, որ սմարթֆոնի ալբոմում կային իրենց պաշտպանյալի մերկ լուսանկարները եւ փաստաբաններից մասնավոր բնույթի հաղորդագրությունները:
«Սմարթֆոնը վերցնելու համար պատճառ չկար, կարգադրագիր չկար: Ուստի համաձայն 4-րդ դրույթի, սմարթֆոնի խլումը տիկին Լազոյի իրավունքների խախտում է», - նշվում է դիմումում:





























