Օհայո նահանգում մանկական հիվանդանոց այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ դրոշի նկարը գունազարդելիս սխալ է թույլ տվել: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով The Washington Examiner թերթը:

Պարբերականը ուշադրություն է հրավիրել Twitter-ում ԱՄՆ առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարար Ալեքս Ազարի գրառման վրա, ով ուղեկցում էր ԱՄՆ նախագահին ուրբաթ օրը հիվանդանոց կատարած այցի ժամանակ: Պաշտոնյան լուսանկարներ էր հրապարակել, որոնցում պետության ղեկավարն ու առաջին տիկին Մելանիա Թրամփը երեխաների հետ միասին գունազարդում էին ԱՄՆ դրոշը: Լուսանկարում երեւում է, որ ԱՄՆ նախագահը դրոշի գծերից մեկը ներկել է կապույտ գույնով: Իրականում ԱՄՆ դրոշի վրա միայն սպիտակ եւ կարմիր գույներն են: