Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ-ում Վատիկանի նախկին դեսպան Կառլո Մարիա Վիգանոյի հայտարարությունները: Վիգանոն պապին մեղադրել է եկեղեցում մանկապղծության դեպքերը թաքցնելու համար եւ կոչ է արել հրաժարվել գահից, հաղորդում է BBC-ն:

Արքեպիսկոպոս Կառլո Մարիա Վիգանոն Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդին մեղադրել է նրանում, որ նա երկար ժամանակ ոչ մի միջոց չի ձեռնարկել կարդինալ Թեոդոր Մակարիկի հանդեպ, որը մեղադրվում է մանկապղծության մեջ: Մասնավորապես Վիգանոն պնդում է, որ դեռ 2013-ին նա Հռոմի պապին ասել է Մակարիկի վերաբերյալ կասկածների մասին:

Իռնադիայից Հռոմ վերադառնալու ժամանակ լրագրողները խնդրել են Հռոմի պապին մեկնաբանել մեղադրանքները: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը պատասխանել է, որ ոչ մի բառ չի ասի արքեպիսկոպոսի 11 էջանոց նամակին ի պատասխան:

 «Ես անկեղծ ձեզ կասեմ այն ինչ այս հարցով հետաքրքրում է ձեզ եւ բոլորին: Կարդացեք նամակն ուշադիր եւ դատեք ինքներդ: Ես մի բառ անգամ չեմ ասի դրան ի պատասխան: Ես կարծում եմ, արքեպիսկոպոսի հայտարությունն ինքն իր փոխարեն ամեն ինչ ասում է», - ասել է պապը:

Արքեպիսկոպոս Կառլո Մարիա Վիգանոն պնդում է, որ պապն իմացել է կարդինալ Թեոդոր Մակարիկի հանդեպ 5 տարի շարունակ սեռական բռնության մեղադրանքների մասին, բայց ոչ մի միջոց չի ձեռնարկել: Մակարիկին քահանայի աստիճանից զրկելու մասին որոշումն ընդունվել էր  միայն այս տարվա հուլիսի վերջին: