«Օրենքով գող» Սերգեյ Ասատրյանը (Սերյոգա Բենթլի), որի տիտղոսը կասեցվել է, տեղափոխովել է այդ կոնտինգենտի համար Կիրովի մարզում գտնվող ամենավատ գաղութներից մեկը:
Դա կապված էր Նիժոգորոդսկի մարզում մաֆիոզիի եւ ուղղիչ հաստատության աշխատակազմի հետ մշտական վեճերով, որոնց նա ներգրավում էր նաեւ այլ բանտարկյաների:
Ասատրյանի ակտիվությունը կապված էր գողական «ուսադիրները» վերադարձնելու փորձերի հետ: Սակայն Վյատկայում դրանց վերադարձը լիովին բացառվել է, գրում է «Ռոսբալտը»:
Այն բանից հետո, երբ Սերգեյ Ասատրյանը 9 տարվա ազատազրկման դատապարտվեց, նրան տեղափոխեցին Նիժնի Նովգորոդի մեկուսարան: Քիչ անց գրություն ստացվեց, որ Ասատրյան կրտսերին պետք չէ օրենքով գող համարել: Ուղերձի տակ ստորագրել էին Վոսկրեսը (Վասիլի Խրիստոֆորովը), Ցեզարը, Գելան, Վալերա Թբիլիսկին, Գոգի Պիտերսկին, Մացի, Շալվովիչը, Միրոն(Դմիտրի Չանտուրիա): Դրանից հետո Ասատրյանին ուղարկեցին այդ տարածաշրջանում գտնվող ուղղիչ գաղութ-1:
Գաղութում նա փորձում էր ցանկացած միջոց գտնել արտաքին աշխարհի հետ շփվելու համար եւ լուծել իր խնդիրը, ինչի պատճառով նյարդայնացնում էր աշխատակազմին:
Ուղղիչ գաղութ-1-ը համարվում է հատուկ ռեժիմի գաղութների շրջանում լավագույններից մեկը: «Ռոսբալտի» աղբյուրի համաձայն, այնտեղ վատ կենցաղային պայմաններ չեն, հսկողները շատ չեն զայրանում եւ այլն: Սակայն Սերյոգա Բենթլին այնքան է ընդդիմացել, որ նրան տեղափոխել են Կիրովի մարզի հատուկ ռեժիմի գաղութ, որն ըստ զրուցակցի ամենավատերից մեկն է:
«Պայմաններն այնտեղ սարասփելի են, գրեթե անտանելի, ակտիվորեն կիրառվում են Պատիժների կատարման դաշնային ծառայության՝ հեղինակությունների եւ օրենքով գողերի «նվաստացման» բոլոր ծրագրերը», -ասել է հրատարակության աղբյուրներից մեկը:
Վասյա Վոսկրեսը Ասատրյանի թագազրկման գլխավոր նախաձեռնողներից էր: «Եթե Նիժեգորոդսկի մարզում Սերյոգան տիտղոսը վերադարձնելու նվազագույն հնարավորություն ուներ, ապա Կիրովի մարզում այն հավասար է զրոյի», — ասել է զրուցակիցը:
Պետք է նշել, որ Բենթլիի տիտղոսը վերադարձնելու հարցում չի կարող օգնել նաեւ նրա հայրը՝ «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանը (Էդիկ Օսետրինա):





























