ԱՄՆ-ում օգոստոսի 27-ին NASDAQ էլեկտրոնային բորսայի ինդեքսը հասել է ռեկորդային մակարդակի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
NASDAQ-ի ինդեքսը ավելացրել է ավելի քան 75 կետով (մոտ 0.95 տոկոս) եւ տեղական ժամանակով 12:15-ին կանգ առել ավելի քան 8 022 կետի վրա: ԱՄՆ-ի արդյունաբերական Dow Jones ինդեքսն ավելացել է 273.01 կետով (1,06 տոկոս) եւ կազմել 26,063.36 կետ:
S&P 500 ինդեքսը, որը ներառում է ԱՄՆ-ի 500 խոշորագույն շուկայական ընկերություններին, աճել է 22.62 կետով (0.79 տոկոս) եւ կազմել է 2,897.31 կետ: Առեւտրային նստաշրջանը կավարտվի տեղական ժամանակով 16:00-ին:
Ներդրումային B. Riley FBR ընկերության շուկայական ռազմավարության բաժնի ղեկավար Արտ Հոգանը նշել է, որ վերջերս գնանշումների աճը զսպվում էր մի քանի գործոնների պատճառով եւ «դրանցից ամենամեծը առեւտուրն է»: Նրա խոսքով, եթե չլինեին առեւտրի վերաբերյալ մտավախություններ, «աճը ավելի սահուն եւ նշանակալի կլիներ»:




























