Տեսախցիկը ֆիքսել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պարը Քեյփթաունի դպրոցականների հետ, գրում է  Huffington Post-ը:

Ներկայումս վարչապետը եռօրյա այցով Հարավաֆրիկյան Հանրապետությունում է (ՀԱՀ): Քեյփթաունում դպրոց այցելության ժամանակ Մեյը միացել է պարին, որին համացանցի օգտատերերը ոչ միանշանակ են արձագանքել: Մասնավորապես նրանց զարմացրել են վարչապետի շարժումները:

Թվիթերում որոշ օգտատերեր Մեյի շարժումները համեմատել են ռոբոտի հետ, մյուսները աջակցել եւ համակրել են Բրիտանիայի վարչապետին:

Որոշ օգտատերեր պարը «սարսափելի» են անվանել: