Ֆիլիպինական Իսուլան քաղաքում ռեստորանի մուտքի մոտ պայթյունի հետւանքով մեկ մարդ է մահացել, գրում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով, պայթյունի ժամանակ տուժել է նաեւ 34 մարդ:
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 27-ին, սակայն տեղական իշխանություններն այդ մասին հայտարարել են օգոստոսի 28-ին:
Միեւնույն ժամանակ, ոչ մի ծայրահեղական խմբավորում պայթյունի համար պատասխանատվություն չի ստանձնել:
Ներկա պահին ոստիկանությունը պարզում է միջադեպի բոլոր հանգամանքները:





























