Fox News հեռուստաալիքի աղբյուրի տվյալներով՝ ՀԴԲ-ի աշխատակիցները գաղտնի տեղեկություն են փոխանցել լրագրողներին, որպեսզի հրապարակումների հիման վրա անհրաժեշտ մարդկանց հետեւելու թույլտվություն պահանջեն: Այս մասին փակ լսումների ժամանակ հայտարարել է ՀԴԲ-ի հատուկ գործակալ Ջոնաթան Մոֆֆան:

Նրա խոսքով՝ 2016 թվականին նման մեթոդ է օգտագործվել գերատեսչության այն ժամանակվա ղեկավար Ջեյմս Կոմիի եւ նրա տեղակալ Էնդրյու Մաքքեյբի կողմից: Մասնավորապես, արտահոսքը վերաբերել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին տեղեկությունների թղթապանակին:

Մոֆֆան այդ մասին պատմել է՝ պատասխանելով Թրամփի նախընտրական շտաբի նախկին խորհրդական Քարթեր Փեյջին հետեւելու մասին հարցմանը, հաղորդում է Gazeta-ն: