ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Արիզոնայում հանրահավաքի ժամանակ կրկին գովաբանել է միլիարդատեր Իլոն Մասկին՝ նրան անվանելով «80%-ով գերհանճար», որն ունի որոշ խնդիրներ։
ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ ինքը պարբերաբար դրա մասին ասում է ձեռնարկատիրոջը։
«Իլոնը 80%-ով գերհանճար է, իսկ 20%-ով՝ ունի փոքր խնդիրներ։ Ես միշտ ասում եմ նրան դրա մասին։ Նա հիանալի տղա է»,- հայտարարել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նախկինում էլ նման գնահատական է տվել Մասկին։ 2025 թվականի սեպտեմբերին հաղորդավար Սքոթ Ջենինգսին տված հարցազրույցում Թրամփն ասել էր, որ ձեռնարկատերը «80%-անոց գերհանճար է», իսկ մնացած 20%-ը կապված է խնդիրների հետ, որոնք նա դեռ պետք է լուծի։
Այդ ժամանակ ԱՄՆ նախագահը նաև հույս էր հայտնել, որ Մասկը կհրաժարվի սեփական քաղաքական կուսակցություն ստեղծելու գաղափարից և կվերադառնա Հանրապետական կուսակցություն։




























