Facebook-ը հայտարարել է Facebook Watch ծառայության համաշխարհային գործարկման  մասին, որը կդառնա  YouTube խոշորագույն ինտերնետային տեսանյութերի հարթակի մրցակիցը: Facebook Watch-ը օգոստոսի 30-ից հասանելի կլինի ամբողջ աշխարհում, հաղորդում է DW-ն:

Ծառայությունը 2017-ի օգոստոսից գործում է Միացյալ Նահանգներում: Ամեն օր մոտ մեկ միլիոն օգտատեր առնվազն մեկ րոպե օգտվում է դրանից: Տարվա սկզբից դիտված տեսանյութերի ընդհանուր տեւողությունը աճել է 14 անգամ:

Facebook-ը տեսանյութերի հեղինակներին առաջարկում է գովազդային դադարների հաշվին գումար վաստակել: Այս հնարավորությունը սկզբում կառաջարկվի խոշոր շուկաներում, սեպտեմբերից՝ Գերմանիայում, նշվում է հաղորդագրության մեջ: