Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի Շիրազի փողոցի թիվ 31 տանը փետրվարի 3-ին հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.42-ին, մարվել` 13.54-ին:
Այրվել է Ա.Ավագյանին պատկանող մեկ հարկանի հողաշեն տան գույքը` 20 քմ. մակերեսով: Տանը հայտնաբերվել է տանտիրոջ, 81-ամյա Արմանուշ Ավագյանի այրված դին:



























