Ռուսաստանի Ստավրոպոլի մարզի Նովոտրոիցկի գյուղի բնակելի տանը չորս դիակ են հայտնաբերել:
Մարդիկ ենթադրաբար զոհվել են կենցաղային գազի թունավորումից: Բնակելի տանը եղել է չորս անձի դիակ՝ տղամարդու, կնոջ եւ երկու երեխաների: Երեխաներից մեկը մեկ տարեկան է, մյուսը՝ չորս: Ենթադրաբար, մահվան պատճառը կենցաղային գազով թունավորումն է, հայտնել է «Ինտերֆաքսը»:




























