Google ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ այս տարի չի նախատեսում Pixel Watch սմարթ ժամացույց թողարկել, գրում է Ufacitynews-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Google-ի մասնագետներն աշխատում են խելացի ժամացույցի ստեղծման ուղղությամբ, որն այս աշնանը Pixel 3 եւ Pixel 3 XL սմարթֆոնների հետ կներկայացվի ամենամյա շնորհանդեսի շրջանակներում:

Սակայն ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ այս տարի Pixel Watch չի թողարկի: Փոխարենը, մասնագետները կկենտրոնան այլ ժամացույցի արտադրողների հետ գործընկերային համաձայնությունների վրա: Google-ը կկատարելագործի եւ կբարելավի Wear OS օպերացիոն համակարգը: