ԱՄՆ-ի հետազոտողները նշում են, որ այսօր կան մի քանի սարքեր, որոնց գնապիտակը հայտարարված առավելագույնի շրջանում է:
Բացի iPhone X-ից կարելի է առանձնացնել Samsung Galaxy Note 9-ը, ինչպես նաեւ Sony Xperia XZ2 Premium-ը: Հարցման ընթացքում փորձագետները ծրագրում էին պարզել, թե մինչեւ 1000 դոլար արժեքով որ սմարթֆոններն են նախընտրում շարքային օգտատերերը:
Պարզվել է, որ Samsung Galaxy Note 9-ը կարողացել է ստանալ ընդհանուր ձայների 58,05 տոկոսը: Երկրորդ տեղում Apple iPhone X-ն է` 26.54 տոկոսով: Sony Xperia XZ2 Premium- ի բաժինը կազմել է ձայների ընդամենը 6,23 տոկոսը: Հարցվածների մնացած մասը նշել է այլ սարքեր:





























