Հարավային Կորեայի բարձրաստիճան պատվիրակությունը կուղեւորվի Հյուսիսային Կորեա` սեպտեմբերին կայանալիք միջկորեական գագաթնաժողովի անցկացման մեխանիզմները քննարկելու համար, փոխանցում է AFP-ն։
Հարավային Կորեայի պատվիրակությունը կգլխավորի անվտանգության հարցերով նախագահի խորհրդական, հատուկ բանագնաց Չուն Յույ Յուն։ Նա կքննարկի երկու Կորեաների առաջնորդների հանդիպման մանրամասները։
Նշենք, որ նրանք երկու անգամ արդեն հանդիպել են այս տարի։





























